Բեռնափոխադրումներից եկամուտն աճել է 7,7%-ով

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Վրաստանի տարանցիկ ճանապարհներից օգտվել է 271 925 բեռնատար, իսկ ավտոմոբիլային բեռնափոխադրումներից եկամուտն աճել է 7,7%-ով։ 

Գանձապետարանի տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին ճանապարհային հարկից (տարանցիկ) բյուջե է մուտքագրվել 54,3 մլն լարի (մոտ 1 732 4880.38 ԱՄՆ դոլար)։ 

Ըստ Տրանսպորտային միջանցքի հետազոտական ​​կենտրոնի նախագահ Պաատա Ցագարեիշվիլիի, տարանցման համար ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան բեռնատարների համար վճարը կազմում է 200 լարի (մոտ 64 ԱՄՆ դոլար)։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր