Բեսելիան ապտակել է Զարդիաշվիլիին. (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նիստում, որտեղ լսում էին Գերագույն դատարանի թեկնածու Միրանդա Իրեմաձեին՝ տեղի է ունեցել վեճ անկախ պատգամավորներ Էկա Բեսելիայի և Վանո Զարդիաշվիլիի միջև: Էկա Բեսելիան ապտակել է Զարդիաշվիլիին:

Ինչպես երևում է խորհրդարանի ուղիղ հեռարձակումից, Բեսելիայի գործողությունը հաջորդել է Վանո Զարդիաշվիլիի ռեպլիկներին, որի ընթացքում Բեսելիան ասում է, թե Զարադիաշվիլին «Բեսելիայի բարոյականությունը» օգտագործում է բացասական համատեքստում:

Տեսանյութը այստեղ՝ Էկա Բեսելիան ապտակել է Զարդիաշվիլիին