Բուրճուլաձեն և այլ քաղաքական գործիչներ ազատազրկվեցին «Հոկտեմբերի 4»-ի գործով

Դատավոր Իրակլի Խուսկիվաձեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղաշրջման» գործով մեղադրվող քաղաքական գործիչներին և վեց այլ մեղադրյալների դատապարտեց տարբեր ժամկետների ազատազրկման։ Որոշումը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում 2026 թվականի մայիսի 7-ին։

«Հոկտեմբերի 4»-ի գործի այս խմբի մեղադրյալներն են.

  • Պաատա Բուրճուլաձե` օպերային երգիչ և քաղաքական գործիչ. դատապարտվել է 7 տարի ազատազրկման;
  • Քաղաքական գործիչներ՝ Մուրթազ Զոդելավա, Իրակլի Նադիրաձե, Պաատա Մանջգալաձե՝ 7-ական տարի ազատազրկման;
  • Փոխգնդապետ Լաշա Բերիձե՝ 7 տարի ազատազրկման;
  • Թոռնիկե Մճեդլիշվիլի, Նիկա Գվենցաձե, Իրակլի Չխվիրկիա և Գուրի Ժվանիա՝ 5-ական տարի ազատազրկման,
  • Իրակլի Շաիշմելաշվիլի` Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա. 2 տարի ազատազրկման։ Նա դատապարտվել է հեռակա կարգով՝ գտնվում է ԱՄՆ-ում։