Հաջորդ շաբաթվանից քովիդի դեպքերը հնարավոր է նվազեն. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։

Գամկղրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից պետք է սպասել, որ նոր դեպքերի թիվը կսկսի նվազել, բայց, ինչպես գիտեք, կանխատեսումը բժշկության մեջ միանշանակ չէ»,- ասել է Գամկղրելիձեն։