Հարցվածների 20 տոկոսի գումարը չի բավականացնում նույնիսկ սննդին

Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանում հարցված բնակչության հուզող ամենակարևոր խնդիրներից են գործազրկությունը, աղքատությունը և գնաճը։

Նշվում է, որ դրանք տարիներ շարունակ եղել են բնակչության համար ամենացավոտ խնդիրների առաջին եռյակում։

Հարցվածների մեծ մասը՝ 35 տոկոսը, գործազրկությունը համարում է թիվ մեկ խնդիրը Վրաստանում։ Գործազրկությանը հաջորդում է աղքատությունը՝ 20 տոկոս, հարցվածների 12 տոկոսը կարծում է, որ երկրի գլխավոր խնդիրը գների բարձրացումն է։

Ըստ ուսումնասիրության՝ վերջին տարիներին նվազել է գործազրկությունը հիմնական խնդիր համարողների թիվը, իսկ աղքատությունն ու թանկացումները հիմնական խնդիր համարողների թիվն աճել է։

Նույն հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին (հարցվածների 20 տոկոսը) ասել է, որ նույնիսկ սննդի համար գումար չունի։ 33 տոկոսը ասել է, որ եկամուտը բավարար է միայն սննդի համար, բայց ոչ հագուստի։ Եվ միայն միայն հարցվածների 3 տոկոսն է կարող իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է։

«Կովկասյան բարոմետր 2021»-ի համաձայն՝ հարցվածների 46%-ը վերջին մեկ տարում սնունդ գնելու համար գումար չի ունեցել, իսկ 38%-ը ստիպված է եղել վարկ վերցնել սննդի համար։

CRRC-ի դեմ առ դեմ ձևաչափով հարցումն անցկացրել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, որին մասնակցել է 1 540 քաղաքացի։

Կենտրոնը «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունը երկում իրականացնում է 2008 թվականից։