Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեին, հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- գրված է հաղորդագրության մեջ։