Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա Վրաստանում

Հունվարի 1-ից Վրաստանում կենսաթոշակը կբարձրանա: Այս մասին նշված է 2021 թվականի պետբյուջեի նախագծում:

Ընդհանուր առմամբ կենսաթոշակներն ապահովելու համար առանձնացված է 2.6 մլրդ լարի (ավելացել է 370 մլն լարիով):

«Օրինագծի համաձայն՝ մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կաճի 20, իսկ 70-ից բարձր տարիքային խմբի անձանց կենսաթոշակը` 25 լարիով: Այսպիսով, առաջին ու երկրորդ խմբերը համապատասխանաբար կստանան 240 և 275 լարիի չափով կենսաթոշակ»,- նշված է Ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ: