Համաշխարհային բորսաներում ոսկին էժանացել է։ Մասնավորապես, առևտրի վերջին արդյունքներով 1 ունցիա ոսկու արժեքը նվազել է 57 դոլարով և կազմել 4043 դոլար։
Gold Price-ի տվյալներով՝ օրական կտրվածքով ոսկու գինը նվազել է 1.41%-ով։ Միաժամանակ, վերջին մեկ ամսվա ընթացքում թանկարժեք մետաղը ցույց է տալիս 0.28% նվազում, իսկ տարեկան կտրվածքով արձանագրվում է 22% աճ։
Վրաստանում այս պահին 999 հարգի 1 գրամ ոսկու արժեքը 357 լարի է, իսկ 958 հարգի ոսկունը՝ 342 լարի։