Կառավարությունը նախագահի՝ դեսպաններ նշանակելու իրավունքներն առանձնացնելու համար դիմել է ՍԴ

Վրաստանի կառավարությունը գտնում է, որ երկրի նախագահն իրավունք չունի հրաժարվել ստորագրել որևէ դեսպանի նշանակման կամ պաշտոնանկ անելու այն որոշումները, որոնք ընդունում է կառավարությունը։

Կառավարությունը հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ այդ հարցով լիազորություններ իրականացնելու համար։

«Վրաստանի կառավարությունը բացատրություն է պահանջում Սահմանադրական դատարանից՝ կապված Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության միջև Վրաստանի դեսպանների և դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների նշանակման և պաշտոնանկության վերաբերյալ լիազորությունների տարանջատման հարցով», — ասված է կառավարության հայտարարության մեջ։

Կառավարության թիմն այս հայտարարության մեջ չի հստակեցրել՝ արդյոք հայցին նախորդել է նախագահի՝ իրենց համար անընդունելի դեսպանների նշանակման կամ հեռացման որոշումը։

Նշենք, որ այս հարցը քննարկվել է 2022 թվականի մարտին, երբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ անցյալ տարվա հունիս-հուլիսին և այս տարի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել հինգ դեսպանների նշանակման մասին հրամանը:

Հաշվեհարդար նախագահի նկատմա՞մբ

Խորհրդարանն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը