Կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմավարական կապերի էլ ավելի ամրապնդումը․ Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ընթացքում՝ ի պատասխան լրագրողի հարցի, հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդումը կարևոր է։

Նրա խոսքով՝ սկզբունքորեն կարևոր է ռազմավարական կապերի առավել ամրապնդումը, այդ թվում՝ փոխկապակցվածության տեսանկյունից, և իշխանությունն ամեն ինչ անում է դրա համար։

«Երբ փորձագիտական մակարդակով մշակվեց Եվրամիության փաստաթուղթը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և ստորջրյա մալուխի նախագծերի հետ կապված, փորձագետները Սև ծովի ստորջրյա մալուխը, որը էլեկտրաէներգիայի, նաև թվային մալուխ է, ներառեցին համատեղ հետաքրքրությունների նախագծերի ցանկում։ Այնտեղ, որտեղ ներգրավված է փորձագիտական բաղադրիչը, իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ առանց Վրաստանի նման կապեր չեն կարող հաստատվել և ամրապնդվել։ Պետք է հույս ունենանք, որ իրատեսական նկատառումները կգերակշռեն։ Սկզբունքորեն կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմավարական կապերի, այդ թվում՝ փոխկապակցվածության տեսանկյունից, էլ ավելի ամրապնդումը, և մենք դրա համար ամեն ինչ անում ենք ու ամեն ինչ կանենք։ Շատ լավ դինամիկա ունենք Ադրբեջանի, նաև Թուրքիայի հետ, և, իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն կշարունակվեն», —  ասել է վարչապետը։