Կեղծ exit-poll-եր են հրապարակում․ Նաթելաշվիլի

Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին անդրադարձել է ամերիկյան Edison Research կազմակերպության հետազոտությանը, ըստ որի, ընտրություններում առաջատարը ընդդիմադիր դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է:

Նաթելաշվիլին չի հավատում հետազոտության արդյունքներին: Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ն ու «Միացյալ ազգային շարժումը» կեղծ exit-poll-եր են հրապարակում:

«Edison Research-ը հանցավոր կազմակերպություն է: Ես ստիպված եմ դիմել նրա հաճախորդներին, ԱՄՆ կոնգրեսին, Սենատին, CNN-ին, Fox News-ին, Samsung-ին և բոլոր այն ընկերություններին, որոնք ապահովում են այս խայտառակ ընկերության վարկանիշը: Թող իմանան ինչ է անում այս կառույցը Վրաստանում: Երկու ուժերն էլ կեղծ exit-poll-եր են պատրաստում: Առաջինն այն հայտարարում է Ռուսթավի 2-ի, երկրորդը՝ Իմեդի հեռուստաընկերությունների միջոցով»,- Նաթելաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: