Կորոնավիրուսի 2-րդ դեպքը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրոսով 2-րդ մարդն է վարակվել: 

Լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա մոտ նախանշաններ են նկատվել վերադառնալուց մեկ օր անց, քաղաքացին անձամբ է դիմել ինֆեկցիոն կլինիկա՝ հետազոտության: Այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում՝ քաղաքացու հետ կոնտակտի մեջ եղած  մնացած անձանց ուղղությամբ: Մասնագետների խոսքով՝ հիվանդի վիճակն այս պահին բավարար է:

Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: