Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 27

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 255 564 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 081 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  245 527 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝  3 108:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 340
  • Աջարիա — 33
  • Իմերեթի — 89
  • Քվեմո Քարթլի — 31
  • Շիդա Քարթլի — 49
  • Գուրիա — 21
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 70
  • Կախեթի — 75
  • Մցխեթա Մթիանեթի — 20
  • Սամցխե-Ջավախեթի — 12
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի —  2: