Կորոնավիրուսի վակցինան Վրաստանում. ո՞վ պետք է պատվաստվի. վարակաբանի բացատրությունը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ Վրաստան ներկրմանը, ժամկետներին ու պատվաստվող խմբերին:

Գամկղրելիձեն խոստացել է՝ վակցինայի Վրաստանում հայտնվելուց հետո առաջինը ինքը կպատվաստվի: Ըստ Գամկղրելիձեի՝ սա ընդունված կարգ է, Ամերիկայում առաջինը նախագահներն են պատվաստվում, արյան դոնոր դառնում:

Աշխարհում արդեն մի քանի վակցինա ստուգվել, հաստատվել է, օրինակ՝ Pfizer-ն ու Moderna-ն:

Գամկղրելիձեի խոսքով՝ որոշ երկրներում այն հասանելի կլինի դեկտեմբերից, իսկ լայնամասշտաբ տարածում կստանա հաջորդ տարվա գարնան ամիսներից:

Գակղրելիձեն նշել է նաև, որ վակցինա ձեռք բերելու համար մշակվում են  նաև այլընտրանքային ճանապարհներ, ընթանում  են  բանակցություններ: Առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու բուժաշխատողները:

Վակցինան Վրաստան բերելուց հետո, խորհուրդ է տրվում պատվաստվել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսով վարակվել են փետրվար-մարտ ժամանակահատվածում: Ըստ վարակաբանի, կորոնավիրուսով վարակվելուց հետո, մարդկանց մոտ իմունիտետ է մշակվում  6-7 ամսով:

Ակնկալվում է, որ պետք է պատվաստվի բնակչության  կեսից ավելին՝ 50-60 տոկոսը: