«Կովիդ հյուրանոցում» հիվանդը հարձակվել է բուժքրոջ վրա

Բաթումիում՝ «կովիդ հյուրանոցներից» մեկում, վարակվածներից մեկը հարձակվել է բուժքրոջ վրա, ապա ինքնավնասում կատարել: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Այս պահին բուժքույրը հետազոտություն է անցնում:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ միջադեպի վերաբերյալ Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:

Հաղորդվում է՝ հիվանդը, որ մեթադոնով բուժում էր ստանում, լրացուցիչ դեղամիջոց է խնդրել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել բուժքրոջ վրա: