Մաքսիմ Գալկինի ելույթը Թբիլիսիում կկայանա փետրվարի 11-ին

Biletebi.ge հարթակի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Թբիլիսիի համերգասրահում տեղի կունենա ռուս կատակերգու և շոումեն Մաքսիմ Գալկինի ելույթը։

Ի դեպ, Թբիլիսիում Գալկինի ելույթը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին, և կազմակերպիչների խոսքով՝ ստացված հասույթը ուղղվելու էր ուկրաինացի փախստականներին օգնելու նպատակին, սակայն Biletebi.ge-ն ավելի ուշ հայտնել էր, որ համերգը չեղարկվել է։

Հարթակը գրել է, որ միջոցառման չեղարկման պատճառը եղել է Սպորտի պալատի մերժումը։ Սպորտի պալատի հայտարարության համաձայն՝ պատճառը վերանորոգման աշխատանքներն էին», թեև Biletebi.ge-ի կարծիքով` իրականում դա կապված է Ուկրաինային Գալկինի ցուցաբերած աջակցության հետ։