Մայիսի 19-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1160 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 333 601 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 29 209 թեստավորում, որից  10 186-ը հակամարմինների արագ թեստով, 18 023-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1302 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  313 651 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝  4 519:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4,11 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4,58%, վերջին 7 օրվանը՝ 3,81%: