Մեկնարկել է Ախալքալաքի Ջիվանու անվան այգու վերականգնման աշխատանքը

Քաղաք Ախալքալաքի Ազատության փողոցի Ջիվանու անվան այգու վերականգնման աշխատանքը մեկնարկել է, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է ,որ վերականգնումն իրականացնում է «Կ-կոմպանիա» ՍՊԸ-ն. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 580 հազար լարի։

«Նշված այգին ոչ միայն անհրաժեշտ և կարևոր հանգստի գոտի է, այլև կգեղեցկացնի քաղաքի տեսքը։ Ծրագրով նախատեսվում է ենթակառուցվածքները դասակարգել ժամանակակից չափանիշներին համապատասխան»,- նշված է տարածած հաղորդագրությն մեջ: