Մինչև 30 աստիճան Վրաստանում

Այսօրվանից Վրաստանում եղանակը կկայունանա: Հարթավայրերում սպասվում է 19-22, լեռնային շրջաններում 17-19, իսկ բարձր լեռնային շրջաններում 10-12 աստիճան տաքություն:

Մայիսի 12-ին հարթավայրերում սպասվում է մինչև 27 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 25 աստիճան: Արևելյան Վրաստանում միջին ջերմաստիճանը կկազմի 21-23 աստիճան, արևելյան Վրաստանում՝ 18-23 աստիճան:

Վրաստանի շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվությամբ մայիսի 13-ին արևելյան Վրաստանում սպասվում է անկայուն եղանակ, սակայն ընդհանուր պատկերը չի լինի վերջին օրերի նման:

Գործակալության տեղեկատվությամբ, ընթացիկ շաբաթվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 30 աստիճան տաքության: