Վերջին օրերի ընթացքում օտարերկրյա պետությունների 94 քաղաքացի է վտարվել Վրաստանից. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:
Վտարված անձանց համար սահմանվել է երկիր մուտքի արգելք:
«Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համակարգմամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից վտարել են օտարերկրյա պետությունների 94 քաղաքացու:
Միգրացիոն դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում երկրից վտարվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Պակիստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Չինաստանի, Ուզբեկստանի, Ալժիրի, Բանգլադեշի, Հորդանանի, Լիբանանի, Տաջիկստանի, Ուգանդայի և այլ պետությունների 94 քաղաքացի:
Գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց համար սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք»,- ասված է հաղորդագրության մեջ: