«Փոխի՛ր» շարժման ակցիան ԵՄ ներկայացուցչության մոտ

«Փոխի՛ր» շարժման ակտիվիստները ակցիա են անցկացրել Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի մոտ:

Նրանք արևմտյան գործընկերներից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ և բռնագրավել նրա ունեցվածքը:

Ինչպես ասում է շարժման ակտիվիստներից Գիորգի Կուպատաձեն, Վրաստանի ժողովրդավարության համար շատ կարևոր է Իվանիշվիլին օր առաջ հեռացնելը իշխանությունից:

«Հիմնական պահանջն այն է, որ այդ մարդը Վրաստանում Ռուսաստանի փոխթագավորն է, և վրացական ժողովրդավարության համար շատ կարևոր է, որ նա շուտ հեռանա երկրից և իշխանությունը շուտ ազատենք նրա ձեռքից», — ասել է Գիորգի Կուպատաձեն: