Ռուսաստանը բացել է սահմանը Ցխինվալիի հետ

Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի հետ բացել է սահմանը. Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Նրանց տեղեկատվությամբ՝ «սահմանը բացելու» մասին հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն օկուպացված Ցխինվալիի համար սահմանը փակել էր ապրիլի 13-ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: