Ռուսաստանի բնակչության 38%-ը չի ցանկանում Պուտինին 2024-ին տեսնել նախագահի աթոռին

Ռուսաստանի բնակչության 38 տոկոսը չի ցանկանում Վլադիմիր Պուտինին 2024 թվականին տեսնել նախագահի աթոռին: Ռուսաստանի բնակչության շրջանում կարծիքի հետազոտությունն անցկացրել է «Լևադա Կենտրոնը»: Այս հարցման ռեկորդային ցուցանիշը՝ 45 տոկոս արձանագրվել է 2013 թվականին:

Հարցման համաձայն, բնակչության 54 տոկոսը ցանկանում է, որ  2024 թվականին ավարտելոլիազորությունները շարունակի մնալ Կրեմլում: Նույն հարցման առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին, երբ թիվը կազմում էր 67 տոկոս:

Վլադիմիր Պոտինը 4-րդ ժամկետով Ռուսաստանի նախագահ ընտրվեց 2018 թվականին: Գործող սահմանադրության համաձայն Պուտինը չի կարող 2024 թվականին կրկին առաջադրել իր թեկնածությունը: