Սաակաշվիլին հաստատել է իր նշանակման մասին լուրը

Deutsche Welle —ի հաղորդմամբ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ գլխավորելու է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեն: Մինչ այդ, ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, թե Սաակաշվիլին նշանակվելու է Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար:

Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով:

«Սա հատուկ խորհրդատվական մարմին է, որը նախագահին օգնում է ռազմավարական պլանավորման և դիրքերի համակարգման, բարեփոխումների և դրանց իմպլեմենտացման գործընթացում միասնական քաղաքականություն վարելու հարցում»,- ասվում է Deutsche Welle-ի հոդվածում: