Սալոմե Զուրաբիշվիլին բոլոր հարցերում ուղղակի սպառնալիք է Վրաստանի համար. Բոկերիա

«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան կարծում է, որ նախագահի միայն իրենց թեկնածուն՝ Դավիթ Բաքրաձեն է ի վիճակի երկիրը դուրս բերել վտանգավոր իրավիճակից ու հասարակության բոլոր շերտերի համար լինել լավ առաջնորդ։ Այս մասին Բոկերիան հայտարարել է է «Պալիտրանյուսի»  «360 աստիճան» հաղորդման ժամանակ:

Բացի այդ, ըստ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդի՝ Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող կուսակցությունը, ուղղակի սպառնալիք է Վրաստանի համար՝ բոլոր հարցերում:

«Կարծում եմ՝ Դավիթ Բաքրաձեն կկարողանա համախմբել ժողովրդին ու զարգացնել մեր երկիրը։ Զուրաբիշվիլիի մասին խոսք չունեմ, Զուրաբիշվիլին ուղղակի սպառնալիք է մեր երկրի համար. նա պարզապես չի սխալվում, այլ դրանով վտանգում է Վրաստանի ինքնիշխանությունը, եվրաատլանտյան ինտեգրումը և ապագան», — ասել է Բոկերիան: