Սամեգրելոյում հեղեղվել են տներ և վնասվել կամուրջներ

Լուսանկարը՝ Radio Tavisupleba-ի

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի գրեթե բոլոր մունիցիպալիտետներում մի քանի օր տևած հորդառատ անձրևից հետո գետերը հեղեղել են բակերն ու դաշտերը։

Երեկ՝ հունիսի 22-ին, ջուրը հեղեղել է նաև տների առաջին հարկերը։

Որոշ մունիցիպալիտետներում՝ Մարտվիլիում, Զուգդիդիում, Չխորոծկղուում, Աբաշայում և Փոթիում ջուրը քանդել է ներքին ճանապարհների մի մասը, վնասվել են կամուրջները։

Սամեգրելո-Զեմո Սվանեթիիի նահանգապետի վարչակազմի տվյալներով՝ ջրհեղեղներից հատկապես տուժել են Սենակիում։

Վարչակազմից հայտնել են, որ ճանապարհների մաքրման աշխատանքները սկսվել են երեկ երեկոյան։ Աղետի պատճառած վնասի չափն այս փուլում հայտնի չէ։

Տեղեկության համաձայն՝ հատուկ հանձնաժողովներն առավոտյան սկսել են հաշվել կորուստները։ Այս փուլում քաղաքապետարանից չեն հայտնել, թե արդյոք կօգնի պետությունը աղետից տուժած բնակչությանը։