Շահումյանում նշել են «Աշնան տոնը»․ լուսանկարներ

Բարեբեր աշունը փառաբանող «Աշնան տոնը» նշել են Մառնեուլիի շրջանի Շահումյանի թիվ 3 հայկական դպրոցում:

Հոկտեմբերի 29-ին անցկացված միջոցառման ժամանակ մասնակիցներն ասմունքել են աշնանային թեմայով բանաստեղծություններ, կատարել հայերեն և վրացերեն երգեր: Չեն մոռացել նաև ժպիտներ պարգևելու մասին և հումորային համարներով ապահովել են բարձր տրամադրություն:

Միջոցառման մեջ իրենց առանձին ու յուրահատուկ տեղը գտել են նաև աշակերտների կողմից նկարված աշնանային թեմայով նկարները:

Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Մարիա Խաչատուրյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ բեմի զարդարանքը՝ աշնանային անմահական մրգերով ու գույներով, աշակերտներին էլ ավելի էին մոտիվացրել:

«Նպատակը՝ մարդու և բնության միջև կապն է, որ տարվա բոլոր եղանակներն էլ կարևոր են, սակայն աշունն առանձնանում է իր յուրօրինակ օգտակարությամբ: Կենդանի օրգանիզմը լիարժեք վիտամիններ, օգտակար նյութեր ստանում է աշնան արևահամ մրգերից», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է ուսուցչուհին:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր