Sinopharm պատվաստանյութը ճանաչվեց ԱՀԿ-ի կողմից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական Sinopharm տեսակի պատվաստանյութի կիրառմանը ճանաչում է շնորհել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀԿ-ի ղեկավար Տեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրում է Պեկինի կենսաբանական  ապրանքների ինստիտուտը, երկու ներարկման միջև պետք է անցած լինի 21-28 օր: Պատվաստանյութը պահվում է +2,+8 աստիճան ջերմաստիճանի ներքո: Տարբեր երկրներում արված հետազոտությունների հիման վրա Sinopharm/BBIBP-ի արդյունավետությունը 78.1 % է 18-59 տարիքային կատեգորիայի շրջաններում:

Վրաստանը Չինաստանից ապրիլի սկզբին ձեռք է բերել COVID-19-ի դեմ  Սինոֆարմի պատվաստանյութի 100 000  չափաբաժին: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է նաև երկրորդ չափաբաժնի ներարկում-, ձեռք բերված պատվաստանյութով կպատվաստվի 50 000 քաղաքացի:  Մինչև պատվաստման գործընթացի մեկնարկը Վրաստանի կառավարությունը հույս ուներ, որ Սինոֆարմը կճանաչվի ԱՀԿ-ի կողմից:

Վրաստանի քաղաքացիների համար Սինոֆարմով պատվաստման գրանցումը մեկնարկել է ապրիլի 27 -ին, պատվաստման գործընթացը՝ մայիսի 4-ին: Վերջին տվյալներով, երկրի մասշտաբով Սինոֆարմով պատվաստման համար գրանցվել է ավելի քան  25 700 քաղաքացի:

Վրաստանի կառավարությունը ծրագրում է ձեռք բերել հավելյալ 600 000 չափաբաժին Սինոֆարմ տեսակի պատվաստանյութ: