Ստաժավորման ծրագիր «1+4»-ի ուսանողների համար

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը հանրային ծառայության բյուրոյի հետ համատեղ հայտարարում է ստաժավորման ծրագիր «Վրացերեն լեզվի ուսուցման կրթական ծրագրի» («1+4») ուսանողների համար։

Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական ​​հմտությունները և նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրմանը:

Ստաժավորում անցնելու համար էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի, հատուկ ստեղծված հանձնաժողովը կընտրի ուսանողներին ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Ընտրված ուսանողները 1-ից 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական ​​գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական մարմիններում:

Ստաժավորման ծրագրին մասնակցող պետական ​​գերատեսչությունների ցանկը կարելի է տեսնել այստեղ։

Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտադիմումը մինչև հոկտեմբերի 17-ը՝ անցնելով հետևյալ հղումով։