Տաքսիների վարորդների համար կորոնավիրուսի թեստն անվճար կլինի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ տաքսիների վարորդները հնարավորություն կունենան կորոնավիրուսի թեստը հանձնել անվճար: Ինչպես նա հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստի ընթացքում՝ մոտ 18 հազար վարորդ սմս հաղորդագրության տեսքով նամակ կստանա, թե որտեղ կկարողանա հանձնել  PCR թեստ:

«Քանի որ տաքսիների վարորդները ռիսկային խումբ են համարվում. նրանք ստիպված են աշխատել բնակչության  մեծ մասի հետ, հատկապես այն ժամանակ, երբ հանրային տրանսպորտը չի աշխատում: Մոտ 18  հազար տաքսու վարորդ Թբիլիսիում կորոնավիրուսի թեստ կհանձնի»,- հայտարարել է Կալաձեն: