Տեսանյութ. Վրաստանից առանց խնդրի հնարավոր է փոխանցում կատարել «Հայաստան» հիմնադրամին

Սոցցանցերի հայաստանյան մի շարք  օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել: Հրապարակում ենք քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված  դրամական փոխանցման տեսանյութը:

Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Վրաստանն արգելել է…

Posted by Aliq Media on Sunday, October 11, 2020

Ի դեպ` «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում: Այս մասին մանրամասն`

Հիմնադրամին գումար փոխանցելիս խնդրի դեպքում վիրահայերը կարող են դիմել «Հայարտուն» կենտրոն