Թուրքիայից Վրաստան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի

Թուրքիայում Վրաստանի գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ Վրաստան կվերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի: 

«Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունը նպաստել է, որ Ստամբուլից հայրենիք վերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացին, ով 20 օրվա ընթացքում բուժում է ստացել թուրքական կլինիկաներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», — հաղորդում է  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ քաղաքացին Ստամբուլը կլքի ռեանիմոբիլով, իսկ Վրաստան հասնելուն պես կհոսպիտալացվի համապատասխան կլինիկա: