Ուկրաինայում վրացի զինվոր է սպանվել

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ` Դոնբասում ռուսական ուժերի կրակահերթի հետևանքով երեկ ուշ երեկոյան վրացի զինվոր է սպանվել:

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների` «Արևելք» օպերատիվ-մարտավարական խմբավորման պատասխանատվության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և ականանետերով կրակ բացել ուկրաինացի զինվորների դիրքերի ուղղությամբ:

«Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել է 128-րդ առանձին լեռնային հարձակման բրիգադի ավագ զինծառայող Դավիթ Շարտավան», — գրում են ուկրաինական լրատվամիջոցները: