Որդին ձերբակալվել է մոր սպանության մեղադրանքով

Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում մոր սպանության մեղադրանքով ձերբակալել են որդուն:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը քիչ առաջ տեղի է ունեցել Գիորգիծմինդա գյուղում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ հետաքննություն է սկսվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությունը։