Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը տարածում է ՀՀ կառավարությունը:

Փաշինյանը Ղարիբաշվիլիին շնորհավորել է ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ հղել:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: