Վրաստանը Հայաստանից ձեթ և յուղ է ներկրում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ։

Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։

Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 տոկոսվ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վրաստանը ձեթ և յուղ է ներկրել հետևյալ երկներից.

  • Ռուսաստան՝ 55,5 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 7,7 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 7,7 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 4,6 մլն դոլար,
  • Մալայզիա՝ 3,8 մլն դոլար,
  • Լեհաստան՝ 1,95 մլն դոլար,
  • Ինդոնեզիա՝ 1,7 մլն դոլար,
  • Իտալիա՝ 1,6 մլն դոլար,
  • Շվեդիա՝ 823,7 հազար դոլար,
  • Հայաստան՝ 662,9 հազար դոլար։