Վրաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալիս կարանտին չեն անցնի

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Վրաստանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու կանոնակարգում փոփոխություններ են արվել: Այսուհետ, Վրաստանի քաղաքացիները երկիր վերադառնալիս ամենաուշը 72 ժամ առաջ  PCR թեստավորման բացասական պատասխան ներկայացնելու դեպքում ինքնամեկուսացման կանցնեն 8 օրով:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք թեստավորման արդյունքներ չեն ունենա, նրանք այլևս չեն անցնի կարանտին հիվանդանոցներում կամ հյուրանոցներում: Այս դեպքում քաղաքացիները ևս ինքնամեկուսացման կանցնեն 12 օրով, ինչից հետո կունենան ազատ տեղաշարժի իրավունք:

Այն քաղաքացիները, որոնք չեն ունենա ինքնամեկուսացման հնարավորություն, պետությունը կապահովի նրանց տեղավորումը քովիդ հյուրանոցներում՝ կարանտին անցնելու նպատակով: