Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Վրաստանի խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում, խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ է եղել 1 պատգամավոր։ 

Հատկանշական է նաև, որ ընդդիմությունը նույնպես աջակցել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությանը։

Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի մեծամասնության անդամներին և խորհրդարանի նախկին նախագահ՝ Կախա Կուճավային։ 

Նշենք նաև, որ Պապուաշվիլին խորհրդարանի կողմից վերջին մեկ տարում ընտրված երրորդ նախագահն է։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավան հրաժարական էր տվել դեկտեմբերի 24-ին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր