Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 670 նոր դեպք

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 670 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 436 573 է: 

Նախօրեին կատարվել է 41 885 թեստ, որից  24 184-ը՝ հակամարմինների, 17 701 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 626 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 393 453 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 5 948:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.76%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7.85%, վերջին 7 օրվանը՝ 8.67%: