Վրաստանում ընկած ԱԹՍ-ն «Harop» է. Տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը. Geo-army.ge

Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը քիչ առաջ գրառում է արել, ըստ որի` այսօր Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop»  տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը:

Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:

 Geo-army.ge-ն ֆեյսբուքում 35 հազարից ավելի հետևորդ ունի, վերջին օրերին ակտիվորեն հրապարակել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող նյութեր:

Այս թեմայով`

Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել

Մանրամասներ Վրաստանում ընկած ԱԹՍ-ի և հրթիռի մասին. լուսանկարներ