«2026 թվականի հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Նպատակային ցուցանիշից բարձր գնաճը դեռևս հիմնականում կապված է էներգառեսուրսների գնաճի հետ»,- նշված է Ազգային բանկի զեկույցում։
Վրաստանի ազգային բանկի hաղորդմամբ՝ Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության վերասրման ֆոնին նավթի միջազգային գնային տատանումները կրկին աճել են.
«Այնուամենայնիվ, շուկայական ընթացիկ միտումները ցույց են տալիս, որ գները ավելի ցածր են նախորդ էսկալացիայի շրջանում գրանցված մակարդակի համեմատ։ Միաժամանակ, հակամարտության երկարաձգումը ավելացրել է էներգառեսուրսների գներից բխող ոչ ուղղակի գնաճային ազդեցությունների ռիսկերը»։
Ազգային բանկի կանխատեսմամբ` էներգառեսուրսների ավանդը գնաճի մեջ ընթացիկ տարում էական կմնա։ Մասնավորապես, 2026 թվականին միջին գնաճը կկազմի 5.2%։ Նշենք, որ մինչ այդ Ազգային բանկը կանխատեսում էր, որ այս տարի գնաճը միջինում կլինի 4.9 տոկոս։
Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 9-ին։