Երեկվա օրը համառոտ. հուլիսի 13

Հուլիսի 13-ին, Եվրախորհրդարանը կլսի Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ էստոնացի պատգամավոր Սվեն Միկսերի (Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) պատրաստած տարեկան զեկույցը։

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG-NEAR) ներկայացուցիչ Մայքլ Ռուփը ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ասել է, որ Եվրահանձնաժողովը Վրաստանի մասին զեկույց կպատրաստի նախկինում սահմանված 2022 թվականի դեկտեմբերի փոխարեն՝ մինչև 2023 թվականը:

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսելով Վրաստանի ապաօլիգարխացման մասին՝ ասել է, որ Վրաստանը ներկայումս գտնվում է մեկ անձի գերության մեջ, ավելին՝ այստեղ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի կարծիքով՝ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին որպես օլիգարխ հիշատակելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները «հրահրում» են բևեռացում երկրում։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը «Լրագրողական էթիկայի վրացական խարտիայի» և «Լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիայի» անդամների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունները։

Ռուս արտահանողները հուլիսին կսկսեն Բուլղարիա հեղուկ գազ (LPG) մատակարարել վրացական Սևծովյան Փոթիի նավահանգստով, քանի որ արտահանման ավանդական ուղիները փակ են:

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նախատեսում է մինչև 2024 թվականը «չեղարկել Ռուսաստանի հետ սահմանը»։

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է Սուխումի օդանավակայանի բացման մասին մինչև 2024 թվականը։

Նրա խոսքով՝ «Սուխումի օդանավակայանի շահագործման համար արդեն գտնվել է ներդրող՝ կապված ռուսական կապիտալի ու ներդրումների հետ»։

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները և անկախ պատգամավորները կոչ են անում խորհրդարանի նախագահի Շալվա Պապուաշվիլիին հրավիրել արտահերթ նիստ։ Պատգամավորների տարածած հայտարարության մեջ գրված է, որ արտահերթ նիստը պետք է տեղի ունենա հուլիսի 18-ից: Ընդդիմադիր կուսակցությունների կարծիքով՝ արտահերթ նստաշրջանի գումարման նպատակը Եվրահանձնաժողովի կողմից նշված առաջարկությունների կատարումն է։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացել է սակրեբուլոյի ևս երեք անդամ:

«Մեդիա օմբուդսմեն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2022 թվականի հուլիսի 12-ին գաղտնալսումների գործով տասը լրագրողների բողոքը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական (ՄԻԵԴ) դատարան։

Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովի 2021 թվականին հրապարակած զեկույցի համաձայն՝ Վրաստանում բջջային հեռախոս օգտագործողների մեծամասնությունը՝ 39 տոկոսը, նախընտրում է Samsung ապրանքանիշի հեռախոսները

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր ցորենի ներմուծումը նվազել է, իսկ ալյուրի ներմուծումը զգալիորեն աճել է։

2022 թվականի հունիսին Վրաստանից արտերկիր է արտահանվել 439 մլն դոլարի ապրանք, ինչը 25 տոկոսով կամ 88 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Մոլորակի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին պատկանող Starlink-ը, պատրաստվում է գործունեություն սկսել Վրաստանում։

Ռիկոթիի նոր ճանապարհի մի քանի հատված կբացվի այս տարի:

Հաշմանդամի սայլակով Օթո Դարբաիսելին թույլ չի տրվել բարձրանալ Դաշբաշի կիրճի «Ադամանդե կամրջով»։

Ուկրաինացի փախստականներին օգնելու համար նախատեսված շրջագայության շրջանակներում Թբիլիսի կայցելի շոումեն և երգիծաբան Մաքսիմ Գալկինը։

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1  դոլարի արժեքը դարձել է 2,8643 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8815 լարի է։