Վրաստանում անպատժելիությունը բռնությունն ընդունելի է դարձնում․ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը «Լրագրողական էթիկայի վրացական խարտիայի» և «Լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիայի» անդամների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունները։

Դեսպանի խոսքով, նրանք, ովքեր սպառնում են Վրաստանի ժողովրդավարությանը լրագրողների վրա հարձակվելով, չպետք է անպատիժ մնան՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։

Ըստ Դեգնանի՝ հուլիսի 5-ի և 6-ի բռնությունները հիշեցնում են բռնության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու կարևորության մասին, իսկ անպատժելիությունից տպավորություն է ստեղծվում, որ բռնությունն ընդունելի է։

Դեսպանը նշել է՝ ժողովրդավարական երկրները պետք է ունենան ազատ և անկախ լրատվամիջոցներ:

«Մենք քննարկել ենք լրատվամիջոցների միջավայրի տագնապալի վատթարացումը և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, հետապնդումների և ֆիզիկական հարձակումների դեպքերի տագնապալի աճը։

Քաղաքական սպեկտրի ողջ ընթացքում լրատվամիջոցները պետք է ազատ լինեն հանրությանը տեղեկացնելու և հիմնական իրադարձությունների մասին հաղորդելու համար: Պատասխանատու, էթիկական սկզբունքներով առաջնորդվող լրատվամիջոցը կենսական նշանակություն ունի իշխանություն ունեցողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դեգնանը:

Դեգնանը նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունն աջակցում է Խարտիայի ջանքերին՝ օգնելու լրագրողներին զեկուցել Վրաստանի ժողովրդի համար կարևոր իրադարձություններն ու խնդիրները արդար, հավասարակշռված և էթիկային համապատասխան.

«Ազատ և բաց մեդիա միջավայր ապահովելը իշխանություն ունեցողների պարտականությունն է: Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի լրագրողների անվտանգությունն ապահովելու համար»:

Հուլիսի 5-ի դեպքերից մեկ տարի անց