Երեկվա օրը համառոտ. փետրվարի 17

Դիզվառելիքի թանկացման պատճառով վրացական փոխադրամիջոցները լիցքավորվում են հարևան երկրներում: Տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ փետրվարին 1 լիտր բենզինի միջին գինը կազմում է 0,59 դոլար (1,56 լարի), իսկ դիզելային վառելիքը՝ 0,47 դոլար (1,25 լարի):

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 3 անձի պատասխանատվության են ենթարկել խոշոր չափի կեղծ գումար շրջանառելու փաստով։

Ռոին Մեբոնիան, ով հասարակական տրանսպորտում երեխաների աչքի առաջ սպանել է կնոջը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Վրաստանի Աջարիայի մարզի Բաթումի քաղաքում՝ հին մզկիթի տարածքում, լքված երեխա է գտնվել:

2023 թվականի հունվարի 9-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում «Փոթի նավահանգիստ», վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-հայկական «Սադխլո-Բագրատաշեն» մաքսակետերում չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկաման փորձեր են կանխվել:

McDonald’s Georgia-ի արագ սննդի կետեր այցելող հյուրերին այսուհետ կհյուրընկալի ռոբոտ-աշխատակցուհին՝ Քեթոն։

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության փոխանցմամբ՝ վրացի գեղասահորդուհի Ինգա Գուրգենիձեն Լյուբլիանայի Գրան պրիում ոսկե մեդալ է նվաճել:

Առատ ձյան և տեղումների պատճառով կինը չի կարողացել ժամանակին հասնել կլինիկա, ծննդաբերել է կլինիկայի բակում` մեքենայում:

Թբիլիսիի Վակեի այգում գտնվող շատրվանի անսարքության հետևանքով հոսանքահարված Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Գրինսերվիս+»-ի տնօրենին, նույն ընկերության աշխատակցին, «Մշեն-էքսպերտ»-ի տնօրենին և փորձագետին։

Հունգարա-լեհական Wizz Air բյուջետային ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Վրաստանի Քութայիսի քաղաքի օդանավակայանից Բեռլին է թռչել առանց ուղևորի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գնահատականին:

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Twitter-ում արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման՝ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին:

Վրաստանում գործող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, այն վերնագրելով՝ «Պատասխան գործակալին»: