Թբիլիսիի հեռուստաաշտարակը կդառնա զբոսաշրջային կենտրոն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ծրագրվում է վերածել քաղաքի հայտնի զբոսաշրջային կենտրոններից։ Ավելի քան 270 մ բարձրության վրա տեղակայված կլինի ռեստորան եւ զբոսաշրջիկների համար նախատեսված այլ կառույցներ: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Վրաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունն արդեն մրցույթ է հայտարարել նախագծի իրականացման համար։ Թբիլիսիի հեռուստաաշտարակ բարձրանալու համար անհրաժեշտ կլինի նաեւ կառուցել վերելակ:

Թողնել պատասխան