Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան մի քանի օրով կփակի Վրաստանի հետ սահմանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան 3 օրով փակում է Վրաստանի հետ սահմանը: Պետական անվտանգության կոմիտեի փոխանցմամբ՝ սահմանի ժամանակավոր փակվելը կապված է նախագահական ընտրությունների հետ:

Վրաստանի քաղաքացիներն ապրիլի 7-ից՝ 20:00-ից չեն կարողանա այցելել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածք: Հսկիչ անցումային կետերը աշխատանքը կվերսկսեն ապրիլի 10-ից` 20:00-ից:

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ապրիլի 9-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու` ներկայիս նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ, «Միասնական Օսիա» կուսակցության ղեկավար Անատոլի Բիբիլովը և պետական անվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը:

Միևնույն օրը Հարավային Օսիայում հանրաքվե տեղի կունենա, որտեղ որոշվելու է «Հարավային Օսիա» անվանումը փոխել «Ալանիա պետության» հարցը:

Թողնել պատասխան