«Մթավարի արխին» դադարեցրել է հաղորդավարի հետ համագործակցությունը

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել առավոտյան հաղորդման հաղորդավար Լաշա Նակաիձեի ձերբակալության վերաբերյալ և հայտարարել, որ դադարեցնում է նրա հետ ցանկացած համագործակցություն։

«Մթավարի արխին» դատապարտում և զերծ է մնում բոլոր տեսակի բռնություններից, հատկապես երբ խոսքը վերաբերում է տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ոչ մի դեպքում չարդարացված բռնությանը։

Ելնելով Նակաիձեին առաջադրված մեղադրանքի լրջությունից՝ «Մթավարի արխին» պարտավոր է համարում դադարեցնել Նակաիձեի հետ ցանկացած տեսակի համագործակցություն, սակայն եթե նրա հանցանք չհաստատվի, հեռուստաալիքը կվերանայի վերջինիս հետ գործարար հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը»,- ասված է տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Նակաիձեն ձերբակալվել է ընտանեկան բռնության, բռնաբարության փորձի և սպառնալիքների մեղադրանքով։