Ապօրինի անտառահատում Սամցխե-Ջավախքում

Իրավապահները ծառերի ապօրինի հատման մեղադրանքով Սամցխե-Ջավախքում 4 քաղաքացու են հայնաբերել, իսկ առաջնային անտառամշակման հաստատության տեխնիկական պահանջերը խախտելու մեղադրանքով մեկ անձի բերման են ենթարկել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, իրավապահները  Բորջոմիի և Ադիգենի շրջաններում վերոնշյալ անձանց ավտոմեքենաներից առգրավել են ապօրինի հատված ծառերի բներ:

Հետաքննությունն ընթանում է ապօրինի անտառահատման և տեխնիկական պահանջների խախտման հատկանիշներով:

Թողնել պատասխան