«Աստված է  մեզ տվել 7-րդ համարը». Մեճիաուրի

«Թամազ Մեճիաուրի-միասնական Վրաստանի համար» կուսակցության ղեկավարը մտահոգված է, որ իր գլխավորած կուսակցությունը տարբեր հարցումների համաձայն  բնակչության միայն 8 տոկոսի աջակցությունն է վայելում:

Թամազ Մեճիաուրին այս առիթով ասել է.  «Կան բազմաթիվ հարցումներ կուսակցությունների բացասական կողմերի մասին, գոնե այդ ցուցակներում մեզ ընդգրկեն…»:

«Թամազ Մեճիաուրի-միասնական Վրաստանի համար» կուսակցության ղեկավարը նաև ասել է. «Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ  ընտրություններում  միայն երկու կուսակցություն («Միացյան ազգային շարժում» և «Վրացական երազանք») անցնելու հնարավորություն ունի: Սակայն, ժողովրդի տրամադրվածութունն այլ բան է ասում. մեր հնարավորությունները շատ ավելի  մեծ են»:

Նրա խոսքով ժողովուրդն ուզում է, որ երկիրը կառավարվի իր կողմից ընտրված ուժի և ոչ թե Վաշինգտոնի  կամ Մոսկվայի կողմից: «Իվանիշվիլին ժողովրդի շրջանում  նիհիլիստական  տրրամադրություններ է  առաջացնում, ինչը  ենթադրում է, որ այլ կուսակցություններին ձայն տալն  անիմաստ է»- ասել է Մեճիաուրին:

«Միասնական Վրաստանի համար» կուսակցության առաջնորդի խոսքով,   իր գլխավորած կուսակցությունը ոչ հավասար մրցակցության պայմաններում է հայտնվել:

«Տեղեկատվական պայքարում նույնպես հաղթում են նրանք, քանի որ մեզ  համար հասանելի չէ անվճար եթերաժամը, գովազդը կամ  բյուջետային ֆինանասավորումը: Աստաված, սակայն  մեզ էլ տվել է 7-րդ համարը, ով հավատում է աստծուն, պետք է որոշի`գնա տիրոջ դեմ,  թե ոչ»,- ավելացրել է Մեճիաուրին:

Թողնել պատասխան