Դանակահարել են ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնին

Նախօրեին Թբիլիսիի ակումբներից մեկում դանակահարել են ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Զուրաբ Դաթունաշվիլիին: Մարզիկը դանակի մի քանի հարված է ստացել, այժմ բուժում է  անցնում «Արամյանցի» հիվանդանոցում: Ենթադրվում է, որ այժմ նա չի կարողանա մասնակցել ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից 80 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշը վերադարձել էր  ոսկի մեդալով՝  եզրափակիչ փուլում 4:2 հաշվով հաղթելով  Բելառուսի ներկայացուցչին: Դաթունաշվիլին չեմպիոնական տիտղոս էր նվաճել նաև 2016-ին։

Թողնել պատասխան